Порядок регистрации в электронной форме временно пребывающих в Республике Беларусь иностранцев
При посещении Республики Беларусь иностранный гражданин (вне зависимости от целесообразности оформления белорусской визы) должен обладать полисом медицинского страхования.
С более подробной информацией по данному вопросу можно ознакомиться в разделе «Визы»
Порядок регистрации в электронной форме временно пребывающих в Республике Беларусь иностранцев
ելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող օտարերկրացիների էլեկտրոնային եղանակով գրանցման կարգ
«Բելառուսի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Բելառուսի Հանրապետության 2010 թվականի հունվարի 4-ի օրենքի 41-րդ հոդվածով Բելառուսի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ `օտարերկրացիներ) համար սահմանվում է պարտավորություն գրանցվելու փաստացի ժամանակավոր բնակության վայրի գրանցման մարմնում՝ տաս օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, Բելառուսի Հանրապետության այլ օրենսդրական ակտերով և միջազգային պայմանագրերով:
Օտարերկրացիների էլեկտրոնային եղանակով գրանցումն իրականացվում է էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի միջոցով (portal.gov.by) անվճար:
Սույն վարչական ընթացակարգից կարող են օգտվել այն օտարերկրացիները, ովքեր Բելառուսի Հանրապետություն մուտք են գործել Բելառուսի Հանրապետության պետական սահմանի անցակետերով: Ռուսաստանի Դաշնության հետ պետական սահմանով Բելառուսի Հանրապետություն ժամանած օտարերկրացիները գրանցվելու համար անձամբ պետք է դիմեն Բելառուսում իրենց բնակության վայրում գտնվող ներքին գործերի մարմնի քաղաքացիության և միգրացիայի բաժին:
Համաձայն Բելառուսի Հանրապետության ստորագրած պայմանագրերի Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Ղազախստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ռուսաստանի հետ, վերջիններիս քաղաքացիները կարող են Բելառուսում գտնվել առանց գրանցման մինչև 30 կամ 90 օր համապատասխանաբար: Եթե օտարերկրացին մտադիր է գերազանցել այս ժամանակահատվածը, ապա անհրաժեշտ է ժամանակավոր կամ մշտական կացության թույլտվություն ստանալ՝ ելնելով մուտքի նպատակներից: Օտարերկրացու գրանցման ժամանակահատվածը կարգավորվում է տարբեր երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերով:
Գրանցվելու համար հարկավոր է համակարգիչ, բջջային հեռախոս կամ պլանշետ՝ ինտերնետի հասանելիությամբ: Ցանկացած զննարկչի միջոցով անհրաժեշտ է այցելել էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի կայք՝ portal.gov.by, ընտրել աշխատանքային լեզուն, ստեղծել անձնական էջ՝ օգտագործելով էլեկտրոնային փոստի հասցե: Այնուհետև անձնական էջում «Հասանելի ծառայություններ» ներդիրում ընտրել «Քաղաքացիություն և միգրացիա» բաժինը, պատվիրել ծառայությունը և լրացնել հայտը (օտարերկրացիների գրանցման ծառայության ծածկագիրը՝ 200.12.14.1.):
Հայտում անհրաժեշտ է նշել օտարերկրացու ազգանունը և անունը լատինատառ կամ կիրիլատառ՝ ինչպես գրված է անձնագրում (միայն մեկ տարբերակը բավական է), տեղեկություններ անձնագրի, ապահովագրության, երկիր մուտք գործելու ամսաթվի մասին, և հասցեն, որտեղ օտարերկրացին ժամանակավորապես գտնվելու է: Առկա է նաև վիզայի վերաբերյալ տեղեկությունների համար սյունակ, սակայն եթե, օրինակ, օտարերկրացին Բելառուս է ժամանում առանց մուտքի արտոնագրի անհրաժեշտության հիմքերով, ապա այն հարկավոր չէ լրացնել: Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել լրացման համար պարտադիր բոլոր դաշտերի ճիշտ լրացմանը:
Այնուհետև ստուգեք մուտքագրված բոլոր տվյալները և սեղմեք «Ուղարկել դիմում» կոճակը: Մի քանի վայրկյանից կստանաք հաջող գրանցման մասին հաղորդագրություն, կամ համակարգը խորհուրդ կտա դիմել քաղաքացիության և միգրացիայի հարցերով ստորաբաժանում, եթե տեղեկությունները չեն համընկել:
Ներքին գործերի մարմինների քաղաքացիության և միգրացիայի հարցերով ստորաբաժանումներ ժամանակավորապես գտնվող օտարերկրացիների կողմից անձամբ դիմելու դեպքում գրանցումն իրականացվում է նախապես սահմանված կարգով:
Անձամբ դիմել բնակության վայրի քաղաքացիության և միգրացիայի հարցերով ստորաբաժանում անհրաժեշտ կլինի երկու դեպքում՝ եթե օտարերկրացին ցանկանում է երկարացնել էլեկտրոնային եղանակով ձևակերպված գրանցումը նույն հասցեով, կամ եթե նա ժամանել է Բելառուս Ռուսաստանի հետ սահմանով:
Օտարերկրացին պարտավոր չէ իր մոտ ունենալ էլեկտրոնային գրանցման հաստատումը: Բավական է այդ մասին հայտնել, օրինակ՝ սահմանային ծառայության մարմնի աշխատակցին երկրից մեկնելիս: Տեխնիկական հնարավորության դեպքում կարող եք պահպանել հաջող գրանցման մասին պատասխանի էկրանի պատկերը կամ տպել գրանցման մասին ներդիրը. դա կարագացնի ստուգման գործընթացը:
Նշված վարչական ընթացակարգի իրականացման հետ կապված խնդրահարույց հարցերի դեպքում կարող եք դիմել Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոնի տեխնիկական աջակցության ծառայություն հետևյալ հեռախոսահամարով՝ 311-30-00, ներքին՝ 713, և
ՆԳՆ Քաղաքացիության և միգրացիայի հարցերով վարչություն հետևյալ հեռախոսահամարներով՝ 218-55-08, 218-52- 51: